12:56 Դեկու. Նայելով Մեսսիին` հասկանում էինք, որ կոբրա ենք աճեցնում |
"Ֆլումինենսեի” կիսապաշտպան Դեկուն մեծ
համակրանքով է վերաբերվում Լեո Մեսսիին: Ժամանակին լինելով "Բարսելոնայի”
ֆուտբոլիստ` նա անմիջական ականատեսն ու մասնակիցն է եղել Լեոյի առաջին
քայլերի: Այն ժամանակ թիմը գլխավորում էր Ֆրանկ Ռեյկարդը: "Երբ
Մեսսին սկսեց մարզվել մեզ հետ, նա շատ երիտասարդ էր, դեռ նոր պետք է
լրանար նրա 18 տարին, բայց մենք դեռ այն ժամանակ վստահ էինք, որ նա կդառնա
այն, ինչ այսօր դարձել է”, - ասել է Դեկուն TV Globo-ին տված հարցազրույցի
ժամանակ: "Մի անգամ մենք երեքով նստած էինք սեղանի շուրջ,
և ես ասացի Ռոնալդինյոյին. "Մենք այստեղ կոբրա ենք աճեցնում, ժամանակի հետ
մենք կլքենք այս թիմը, իսկ այս տղան հանդես կգա 10 համարի մարզաշապիկով, և
երբ մենք զանգահարենք նրան տոմսեր խնդրելու համար, նա նույնիսկ չի պատասխանի
հեռախոսազանգին”, - հիշել է Դեկուն: Նախորդ մրցաշրջանում,
երբ Դեկուն դեռ "Չելսիում” էր, նրա ընկերը "Բարսելոնա”- "Արսենալ”
հանդիպման տոմսեր էր խնդրել նրանից: Հանդիպմանը երկու ժամ էր մնում, և
Դեկուն Մեսսիին հաղորդագրություն է ուղարկել: Արգենտինացին անհապաղ
զանգահարել է: "Նա ծիծաղում էր: Երբ ես հարցրեցի` ինչ է
պատահել, Մեսսին պատասխանեց. "Հիշում ես, դու ինձ ասում էիր, որ ես կրելու
եմ 10 համարի մարզաշապիկը, և երբ զանգահարես, ես չեմ պատասխանի: Մոռացիր
այդ մասին, ես կտամ այդ տոմսերը”, - պատմել է Դեկուն: "Ողջ
աշխարհը գիտի, թե ինչ է անելու Մեսսին, բայց ոչ ոք չի կարող կանգնեցնել
նրան: Լեոն շատ նպատակասլաց է, նա միշտ շատ համառորեն է գործում, եթե
նույնիսկ հաշիվը 4:0 է, նա շնորհակալություն է հայտնում տրիբունաներին և
կրկին փորձում գրավել հակառակորդի դարպասը”, - եզրափակել է Դեկուն: ArmSport.am
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 803 |
Ավելացրեց: Jannnnnnn
|
|