| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:20 Չավի. Ռեալի հետ հանդիպումները չեն կարող հոգնեցնել |
"Բարսելոնայի” կիսապաշտպան Չավին
Չեմպիոնների լիգայի` "Շախտյորի” հետ կայացած 1/4 եզրափակիչ հանդիպումից
հետո գովաբանել է իր թիմի վստահ խաղը: Խոսելով "Ռեալի” հետ հնարավոր
դիմակայության մասին` կիսապաշտպանը նշել է, որ նա չի հոգնում մրցել
"Արքայական ակումբի” հետ: "Մենք հիանալի հանդիպում
անցկացրեցինք և մեծ քայլ կատարեցինք դեպի կիսաեզրափակիչ, - Չավիի խոսքերն է
մեջբերում Marca-ն, - ամենայն հավանականությամբ, կիսաեզրափակչում մենք
կհանդիպենք "Ռեալի” հետ, և դա հիանալի է: "Արքայական ակումբի” հետ խաղերը
չեն կարող հոգնեցնել: Այն ֆուտբոլը, որ ցուցադրում են թիմերը նման
հանդիպումներում, դուր են գալիս ոչ միայն ֆուտբոլասերներին, այլ նաև
ֆուտբոլիստներին: ArmSport.am
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 642 |
Ավելացրեց: Jannnnnnn
|
|
|
|