Դոնեցկի "Շախտյորի” գլխավոր մարզիչ Միրչա
Լուչեսկուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում
"Բարսելոնայից” կրած պարտությունը` 1:5: "Շնորհավորում եմ
"Բարսելոնային”, որը պատժեց մեզ մանկական սխալների համար: Կարծում եմ` 5:1
հաշիվը չի արտացոլում այն, ինչ տեղի էր ունենում դաշտում:Նման
արդյունքի մենք չէինք սպասում: Մենք հիանալի թիմ ունենք, որը կարող է շատ
ավելի լավ ֆուտբոլ ցուցադրել: Մենք պահ ստեղծեցինք, այնուհետև բաց թողեցինք
այն, իսկ հակառակորդը անմիջապես օգտվեց իր հնարավորությունից, Անդրես
Ինյեստան գրավեց մեր դարպասը, ինչն էլ փոխեց ողջ խաղի ընթացքը:Մենք
փորձում էինք վերադառնալ խաղին, բայց չօգտագործեցինք մեր
հնարավորությունները, մինչդեռ "Բարսելոնան” շատ լավ գիտեր, թե ինչպես է
պետք ստիպել պաշտպաններին սխալվել: Այդ թիմի ֆուտբոլիստները շատ խելացի են:
Նրանք արդյունավետ օգտագործեցին իրենց պահերը: Կարծում եմ` այս
դիմակայության ելքն արդեն որոշված է` "Բարսելոնան” կշարունակի իր
ելույթներն այս մրցաշարում: Իսկ մեզ համար սա փորձ կլինի
հետագա աճի համար: Կփորձենք հաղթել Դոնեցկում: Մենք պարտվեցինք ֆուտբոլային
մեքենային, որը գիտի, թե ինչպես է պետք պահել հաշիվը պատասխան հանդիպմանը:
Իսկ ես գիտեմ, որ հաջորդ շաբաթ մենք կարող ենք ավելի լավ խաղալ”, -
Լուչեսկուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: ArmSport.am
|