«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ
Գվարդիոլան, չնայած որ իր թիմը 5։1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տոնել,
կրկին խոսել է «Շախտյորի» բարձր կարգ մասին։
«Ես երջանիկ եմ, որ մենք հասել ենք
այդպիսի արդյունքի նման թիմի հետ խաղում։ Ես չեմ հավատում, որ Միրչա
Լուչեսկուն կարող էր ասել, որ իրենք արդեն դատապարտված են։ Դեռևս ոչիչնչ
պարզ չէ։ Մենք հաղթում էինք «Բետիսին» 5։0, բայց հետո շատ դժվար էր մեր
համար գավաթային հանդիպման ժամանակ։ Մենք խփեցինք ավել, քան ցանկանում
էինք։ Սակայն մենք շատ բացթողումներ ունենք պաշտպանական գոտում։ Պույոլի և
Աբիդալի բացակայությունը զգացվում է, մեզ պակասում է արագությունը, և մենք
պետք է ուրիշ գործոններով շղարշենք այդ բացթողումները»։
«Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա երեք
խաղ էլ եղել է, որտեղ ինքը խաղում էր որոշիչ դեր, ընդ որում նա գոլ չի խփել
Մադրիրդում, «Էսպանյոլի» հետ հանդիպման ժամանակ և այսօր։ Նա ուղղակի մեծ
ներդրում ունի մեր հաղթանակի մեջ։ Իսկ ընդհանրապես, մենք մեր
հարձակվողներին (Մեսսի, Պեդրո, Վիլյա) խնայում ենք մեծ խաղի համար», -
ժպիտով ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարիզչը` նկատի ունենալով «Ռեալի» հետ
հանդիպումները։ ArmSport.am
|