Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում այսօր կկայանան ևս երկու հանդիպումներ։ Հայաստանում մեծ անհամբերությամբ են սպասում «Բարսելոնա»-«Շախտյոր» մրցավեճին, քանի որ հյուրերի կազմում է ելույթ ունենում Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։ Ուկրաինական Football.ua-ն ներկայացրել է խաղի անոնսը, որը ներկայացնում են որոշ կրճատումներով։
Չորեքշաբի, 23։45, Բարսելոնա, «Նոու Կամպ» մարզադաշտ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից առաջ թիմերի հոգեբանական վիճակը լրիվ տարբեր է։ Եթե Խոսեպ Գվարդիոլայի սաների համար «Շախտյորի» հետ դիմակայությունը ընդամենը հերթական քայլն է դեպի Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու ճանապարհին, ապա «հանքափորների» համար հանդիպումը պատմական իրադարձություն է։
Միանգամայն տրամաբանական է, որ կատալոնացիները սեփական հարկի տակ կձգտեն մեծ տարբերություն ստեղծել Ուկրաինայում կայանալիք պատասխան հանդիպումից առաջ։ Լինենք անկեղծ, «Բարսելոնան» այդ ամենի բոլոր նախադրյալները ունի։ Պեպ Գվարդիոլայի թիմը վստահորեն մոտենում է Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսին և դեմ չէ միանալ «Ռեալին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում (մադրիդցիների հաջորդ փուլ անցնելը կասկած չի հարուցում)։
«Բարսայի» խաղացողներն իրենց զգում են վստահ և ազատ, ուստի այսօրվա խաղում հենց նրանք են թելադրելու պայմանները խաղադաշտում։ Թեկուզ կատալոնացիների մարզիչն այսօրվա մրցակցին հարգանքով է վերաբերվում, բայց ամենևին էլ փաստ չէ, որ Գվարդիոլայի սաները կիսում են նրա մտավախությունը։ Սրանից հյուրերին պետք է օգտվել։
Ինչ վերաբերում է «Շախտյորի» խաղացողներին, ապա նրանց համար սա վերին աստիճանի որոշիչ հանդիպում է։ «Շախտյորի» մոտ ստացվում է ֆենոմենալ մրցաշրջան, որը կմտնի ակումբի պատմության մեջ անկախ «Բարսելոնայի» հետ երկու հանդիպումներից։ Չնայած դրան, Լուչեսկուի սաները լրջորեն մտադիր են մենամարտել տալ աշխարհի լավագույն ակումբի դեմ։ Բնականաբար «հանքափորները» ցանկանում են պարտություն կանխատեսող շատ հոռետեսների ապացուցել, որ կարող ուժ են։ Գլխավորը, որ ուկրաինական ակումբը չվառվի դեռ հանդիպումը չսկսված և «Նոու Կամպի» զմրուխտե խոտածածկ դուրս գա հնարավորինս կենտրոնացած` պատրաստ ներգրավելու բոլոր խաղային դրվագների՝ առանց որևէ բացառության։
Այժմ մարզիչների տակտիկական մտահաղացումների մասին։ Պեպ Գվարդիոլան լավ նորություններ ստացավ վնասվածք ունեցող խաղացողների ճամբարից. Պեդրոն և Մաքսվելը ապաքինվել են, դե իսկ Կառլես Պույոլն էլ սկզբունքորեն կարող է խաղալ։ Բայց քիչ հավանական է, որ կատալոնացիների մարզիչը վտանգի իր ավագի առողջությունը, թեկուզ և նման պատասխանատու մրցավեճում։
Այսպիսով, դարպասն ինչպես միշտ կպաշտանի Վիկտոր Վալդեսը։ Եզրային պաշտպանների դերը կկատարեն Դանի Ալվեշը և Ադրիանոն, իսկ պաշտպանության կենտրոնում Պիկեի հետ տեղ կզբաղեցնի հենակետային Բուսկետսը։ Կենտրոնում կգործեն Մասկերանոն, Ինյեստան և Չավին։ Հարձակման գծում Մեսսի հետ կխաղան Վիլյան և Պեդրոն։
«Հանքափորներիը» մրցավեճին մարտական տրամադրվածությամբ են մոտենում։ Կասկածի տակ է միայն Դմիտրի Չիգրինսկիի մասնակցության հարցը։ Նրա համար այս խաղը կրկնակի սկզբունքային է, քանի որ դեռևս նախորդ մրցաշրջանում նա կրում էր կապտանռնագույն մարզաշապիկը։ Եթե Չիգրինսկին դուրս գա ասպարեզ, ապա պաշտպանության կենտրոնում հանդես կգա Յարոսլավ Ռակիցկիի հետ։ Եզրերում կգործեն Դարիո Սռնան և Ռազվան Ռացը։
Ուկրաինայի առաջնության վերջին տուրում ասպարեզ էր վերադարձել Ֆերնանդինյոն։ Թեև նա վատ հանդիպում չանցկացրեց, սակայն հիմնական կազմում դժվար թե հայտնվի։ Այսպիսով, հենակետային կիսապաշտպանների դիրքում կգործեն Հենրիխ Մխիթարյանը և Թոմաս Հյուբշմանը։ Կիսապաշտպանության եզրերում և հարձակման գծում հանդես կգան բրազիլացիները՝ Վիլիանը, Ժադսոնը, Դուգլաս Կոստան և Լուիս Ադրիանոն։
«Բարսելոնա» (հավանական կազմ). Վալդես- Դանի Ալվեշ, Պիկե, Բուսկետս, Ադրիանո-Մասկերանո, Խավի, Ինյեստա-Մեսսի, Վիլյա, Պեդրո։
«Շախտյոր» (հավանական կազմ). Պյատով-Սռնա, Չիգրինսկի, Ռակիցկի, Ռաց-Հյուբշման, Մխիթարյան-Կոստա, Ժադսոն, Վիլիան-Ադրիանո
Վնասվածքներ. Աբիդալ, Պույոլ-Կուչեր։
Որակազրկումներ. Չկան։
Դեղին քարտ ունեցող խաղացողներ. Ինյեստա-Սռնա, Ադրիանո, Ռաց, Չիգրինսկի, Մխիթարյան, Գայ
Միմյանց միջև կայացած հանդիպումներ. +4=1-2 12:7
«Բարսելոնայի» հարկի տակ. +2=0-1 8:3
Վերջին հանդիպումը «Բարսելոնայի» հարկի տակ (09.12.2008). «Բարսելոնա»-«Շախտյոր»՝ 2:3 (Սիլվինյո, 59, Բուսկետս, 83 - Գլադկի, 31, 58, Ֆերնանդինյո, 76) armsport.am
|