Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել իսպանական Բարսելոնայի և Դոնեցկի Շախտյորի միջև կայանալիք 1/4 եզրափակիչ հանդիպման վերաբերյալ:
Բարսելոնան աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է, նրանք իրենց հատուկ խաղաոճն ունեն: Ի դեպ, դատելով վիճակահանությունից` կարելի է ասել, որ Բարսայի արդյունքները կախված են Մեսսիի ելույթներից:
Չեմպիոնների լիգայում խփած 16 գոլերից 8-ի հեղինակը հենց Լիոնել Մեսսին է: Այստեղից կարելի է եզրակացնել, որ եթե Մեսսին վնասվածք ստանա, ապա կատալոնացիների խաղի ընդհանուր մակարդակը կնվազի: Ճիշտ է, անձամբ ինձ համար Բարսան ինչպես Մեսսիի հետ, այնպես էլ առանց նրա, մնում է աշխարհի լավագույն ակումբը:
Այդ իսկ պատճառով Դոնեցկի Շախտյորին շատ բարդ հանդիպում է սպասվում: Ինձ իրոք դուր է գալիս այդ թիմը: Նրանք հիանալի հարձակվողական ներուժ ունեն, սեփական հարկի տակ նրանք հատկապես վտանգավոր են: Ի դեպ, պատասխան խաղը կայանալու է Դոնեցկում, ինչը կարող ձեռնտու լինել Շախտյորին, - գրել է Արսեն Վենգերը Eurosport-ի իր բլոգում:armsport.am
|