«Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումից առաջ «Շախտյորի» ավագ Դարիո Սրնան գովեստի խոսքեր է ասել հակառակորդի կիսապաշտպան Լիոնել Մեսսիի հասցեին, սակայն նշել է նաև, որ իր թիմը կփորձի կատալոնյան ակումբի թույլ տեղերը գտնել։
«Ինչպե՞ս կանգնեցնել Մեսսիին։ Կարծում եմ, ոչ ոք չգիտի այդ հարցի պատասխանը։ Այլապես նա չէր դառնա համաշախարհային ֆուտբոլի ամենալավ խաղացողը։ Սակայն սխալ է միայն կենտրոնանալ Մեսսիի վրա։ Արգենտինացին շատ քիչ էր նման ինքն իրեն, երբ խաղում էր Արգենտինայի հավաքականում ՀԱՀ աշխարհի առաջնության ժամանակ։ Քանի որ ինքը ուղնուծուծով «Բարսելոնայի» խաղացող է, իդեալական համապատասխանում է թիմի խաղին, որտեղ նա ունի հիանալի խաղընկերներ, ինչպիսիք են Ինյեստան և Չավին։ Սակայն ցանկացած թիմ էլ ունի թույլ կողմեր, նույնիսկ ամենահռչակավորը։ Չնեղանաք, բայց այդ թեման ավելի լավ է մարզիչի հետ քննարկենք, քան լրագրողների։ Կարող ենք հավատալ ինձ. Լուչեսկոն հիանալի կարող է վերլուծել հակառակորդի գործողությունները դաշտում և իր գաղափարները հասցնել ֆուտբոլիստներին», - Սրնայի խոսքերն է մեջբերում «Սպորտ Էքսպերսը»։
armsport.am