Ժերարդ Պիկեն համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին:
Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպանի խոսքերով, արգենտինացին այդուհանդերձ մի փոքր գերազանցում է պորտուգալացուն:
Մեսսին տիրապետում է
որակների, որոնց չի տիրապետում Ռոնալդուն: Ռոնալդուն ավելի
շատ խաղում է երկրպագուների համար,
իսկ Մեսսին իր մեծ ազդեցությունն է
ունենում յուրաքանչյուր խաղի վրա: Կրիստիանուն հիանալի արագություն ունի և լավ է
խաղում 2 - րդ հարկում, սակայն Լեոն
ավելի վտանգավոր է գնդակով: Նրանք
2 - էլ
շատ վտանգավոր են, սակայն Ռոնալդուի դեմ
ավելի հեշտ է
պաշտպանվել: Պարզապես պետք
է նրան ստիպել խաղալ
ձախ ոտքով, որը բավական թույլ է համեմատած նրա
աջ ոտքի հետ:
Այսինքն պետք է
է Կրիստիանուին տեղաշարժել եզր,
- ասել
է Պիկեն:
Marca
|