| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
19:46 Բարսելոնա-Շախտյոր խաղը կսպասարկի Քրեյգ Թոմփսոնը |
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` Չեմպիոնների լիգայի Բարսելոնա – Շախտյոր քառորդ եզրափակիչ հանդիպումը սպասարկելու է 38-ամյա շոտլանդացի մրցավար Քրեյգ Թոմփսոնը: Հիշեցնենք, որ այդ դիմակայությունը կայանալու է ապրիլի 6-ին Կամպ Նոուում:
Ավելի վաղ Թոմփսոնը արդեն երկու անգամ առընչվել է Ուկրաինայի հետ. 2009թ.-ին նա սպասարկել է Անդորայի հետ խաղը (6:0), իսկ 2005-ին` Ուկրաինայի և Սերբիայի մինչև 19 տարեկան հավաքականների մրցավեճը` 0:2:
Հիշեցնենք, որ հենց Քրեյգ Թոմփսոնն է սպասարկել Եվրո-2012-ի Հայաստան-Ռուսաստան (0։0) ընտրական հանդիպումը:
ArmSport.am
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 673 |
Ավելացրեց: M100
|
|
|
|