Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ այս տուրի հանդիպումներից հետո, Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսի ճակատագիրն արդեն որոշված կարելի է համարել: «Այն բանից հետո, երբ Բարսելոնան՝ Ռեալից առաջ անցավ ութ միավորով, արդեն պարզ դարձավ, որ ոսկե մեդալների ճակատագիրն արդեն որոշված է: Գործնականում, Ռեալը հնարավորություն չունի առաջ անցնել Բարսելոնայից: Ի դեպ դժվարանում եմ ասել, թե Ռեալի և Բարսելոնայի միջև կայանալիք հանդիպումներում ով հաղթանակի կհասնի»,- մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը AS-ը: Հիշեցնենք, որ Լա Լիգայի վերջին՝ 30-րդ տուրում, Մադրիդի Ռեալը սենսացիոն պարտություն կրեց Սպորտինգ Խիխոնին, իսկ Բարսելոնան՝ արտագնա կարևոր հաղթանակ տոնեց Վիլիառեալի նկատմամբ և միավորների առավելությունն Արքայական ակումբի համեմատ դարձրեց +8-ի:
gol-bet.com
|