«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը մարտի 17-ին տարած լյարդի ուռուցքի վիրահատությունից հետո առաջին անգամ մասնակցել է թիմի մարզմանը:Ֆուտբոլիստը մարզական հագուստով զբոսնել է խաղադաշտում: Ֆրանսիացու վերականգնումը, բժիշկների խոսքերով, ընդանում է առանց բարդացումների: Կատալոնացիների այսօրվա մարզման ժամանակ ընդհանուր խմբին են միացել տարբեր վնասվածքներից վերականգնված Պեդրոն և Մաքսվելը: Երկուսն էլ կարող են խաղադաշտ դուրս գալ արդեն չորեքշաբթի օրը կայանալիք «Շախտյորի» դեմ հանդիպման ժամանակ: Կապտանռնագույնների մյուս երկու վնասվածք ունեցող ֆուտբոլիստները՝ Կառլես Պույոլն ու Մեսսին, դեռևս աշխատում են անհատական ծրագրով: Ընդ որում՝ Մեսսին միայն մարզասրահում է մարզվում: