Բարսելոնայի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է այն խոսքերին, թե իբր նա կլքի Բարսելոնան: Նա նշել է, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Պարզապես ինձ լավ չեն հասկացել,- մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը Sky Sports-ը,- Ցանկանում եմ ևս մեկ անգամ բացատրել: Ես մտքովս անգամ չեմ անցկացրել, որ անմիջապես լքեմ Բարսելոնան: Հավանական է, որ ապագայում կգա մի պահ, երբ չեմ կարողանա դիմակայել ցուցաբերված ճնշմանը: Սակայն այժմ խոսել այդ մասին՝ անիմաստ է»: gol-bet.com
|