Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, մեկնաբանելով Իսպանիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակներում իր թիմի՝ Վիլիառեալի նկատմամբ տոնած հաղաթանակը (0-1), նշել է, որ պետք չէ դեռ մտածել չեմպիոնության մասին, քանի որ Ռեալը պայքարելու է մինչև վերջին տուրը:«Մնացել է անցկացնենք ութ տուր և եթե հիմա մենք մեզ համարեք չեմպիոններ, ապա դրա համար կարող ենք շատ թանկ վճարել: Այո՛, մենք ունենք ութ միավորի առավելություն, սակայն չեմ կասկածում, որ Ռեալը պայքարելու է մինչև վերջ, առավել ևս, որ իրար հետ դեռ հանդիպում ունենք: Բարսելոնայի նպատակը՝ հաղթանակի հասնելն է բոլոր մրցաշարերում: Սուպերգավաթը մենք արդեն նվաճել ենք և կփորձենք հաղթել Պրեմիեր լիգան, Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների լիգան»,- մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը AS-ը:
|