Ինտերնետում վերջերս հայտնվել է «Մեկ մեծ ընտանիք» վերնագիրը կրող մի գեղեցիկ տեսանյութ, որը նվիրված է Բարսելոնային: Այդ տեսանյութը ներկայացնում է կատալոնյան ակումբի կյանքը՝ խաղադաշտից դուրս մարզումների ընթացքում, որն ըստ երևացող դրվագների, լցված է հրաշալի մթնոլորտով: Այն որ Բարսելոնայի ֆուտբոլիստները խաղադաշտում հիանալի են համագործակցում՝ դա ոչ մեկի համար թերևս նորություն չէ: Ֆուտբոլիստների բարձր կարգի հետ միասին, գուցե այդ ընտանեկան մթնոլո՞րտ է պատճառը, որ նրանք շատ լավ են հասկանում մեկը մյուսին: Ճիշտ թե սխալ, համենայն դեպս, դա մի հարց է, որ առաջ է գալիս այս տեսանյութը դիտելուց հետո: