| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:04 Իտալիայում հաղորդել են, որ Գվարդիոլան լքում է Բարսելոնան |
RAI հեռուստաընկերության կայքում հայտնվել
է "Բարսելոնայի” գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հարցազրույցի տեքստային
մի հատված, որում նա իբրև խոսում է կատալանական ակումբը լքելու մասին:
Իսպանացի մասնագետի հետ զրույցը ենթադրաբար կայացել է նախորդ շաբաթ
Բրեշիայում: Հարկ է նշել, որ Իտալիայում ևս ընդունված է ապրիլի 1-ին
կատակներ անել:"Իմ աշխատանքը "Բարսելոնայում” մոտենում է
ավարտին: Ակումբի հետ պայմանագիրս դեռ մեկ տարի ուժի մեջ է: Միշտ պետք է
հասկանալ, թե երբ է եկել հեռանալու ժամանակը: "Բարսելոնայի” նման թիմին մեծ
քաջություն է հարկավոր միևնույն մարզչի հետ երկար աշխատելու համար, քանի
որ ֆուտբոլիստները հոգնում են մարզչից և հակառակը”, - ասվում է հրապարակված
հատվածի մեջ: ArmSport.am
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 732 |
Ավելացրեց: Jannnnnnn
|
|
|
|