Բրազիլական Սանթոսի երիտասարդ հարձակվող Նեյմարի տրանսֆերի շուրջ խոսակցություններն արդեն շատացել են: Արդեն ամեն օր ֆուտբոլային լրատմիջոցներում խոսվում է նրա մասին և նշվում այս կամ այն ակումբի՝ Նեյմարի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին:
Ինքը՝ Նեյմարը, տեղեկանալով Բարսելոնայի հետաքրքրության մասին ասել է հետևյալը. «Բոլոր ֆուտբոլիստներն են ցանկանում հանդես գալ Բարսելոնայում: Սակայն դա հարց է, որին պետք է մոտենալ զգուշորեն:Ներկա պահին ես պայմանագիր ունեմ Սանթոսի հետ և ես ցանկանում եմ շարունակել հանդես գալ այդ թիմում: Այժմ ես չունեմ լուրջ շարժառիթ, որպեսզի հեռանամ Բրազիլիայից: Այստեղ ես ընտանիքիս, հարազատներիս և ընկերներիս կողքին եմ: Իսկ ապագան՝ պատկանում է Աստծուն»: