Բարսելոնայի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը չի ցանկացել գնահատական տալ Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի այն խոսքերին, թե սարսափելի ոչինչ տեղի չի ունենա, եթե Արքայական ակումբն այս տարի չնվաճի որևէ տիտղոս:«Չեմ ցանկանում գնահատական տալ Մոուրինիոյի խոսքերին: Կարող եմ միայն ասել, որ ինձ համար, Բարսելոնայի կազմում, մրցաշրջանն առանց տիտղոսների կլինի մեծ հիասթափություն: Սակայն բոլորս գիտենք, որ ֆուտբոլում այդպիսի բան շատ հնարավոր է: Կարող ես մինչև վերջ նվիրվել բոլոր խաղերին, սակայն մրցաշրջանի ավարտին մնաս առանց ոչնչի»,- մեջբերում է Ալվեշի խոսքերը Marca-ն:
|