Իսպանայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էռնանդեսը, ով Սեսկ Ֆաբրեգասի լավագույն ընկերն է, ասել է, որ «Արսենալի» ավագը ցանկություն ունի տեղափոխվել կատալոնական ակումբ: Սեսկը ցանկանում է դա անել ամռանը, երբ մրցաշրջանը կավարտվի:
Ինչպես հայտնի է, «Արսենալը» համաձայնել է ամեն դեպքում իր առանցքային խաղացողին վաճառել 50 մլն եվրոյով: «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը, սակայն, արդեն հայտարարել է, որ Սեսկին այդպիսի գումարով չի ցանկանա գնել: Ամեն դեպքում, Չավիի կարծիքով, ակումբները կարող են փոխհամաձայնության գալ: Կարևորն, ըստ Չավիի, Ֆաբրեգասի ցանկությունն է, դժվար թե երկրորդ տարին անընդմեջ «Արսենալը» խանգարի նրա ցանկությանը: Դա կարող է վատ անդրադառնալ լոնդոնյան ակումբի վրա, որը վտանգում է կորցնել իր լավագույն խաղացողին' անգամ ֆանտաստիկ կերպով պահպանելով նրա վիճակը: