Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
15:02 Մեսսի.«Արգենտինայի հավաքականն ուզում է խաղալ Բարսելոնայի նման» |
Իսպանական Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին La Nacion թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Արգենտինայի հավաքականը կցանկանար որոշ հարցերում նմանվել կատալոնացիներին: Ֆուտբոլիստի խոսքերով, ալբիսելեստեն դեռ երկար պետք է կատարելագործի իր խաղը, հաղորդում է championat.ru-ն:Սխալ կլիներ համեմատել Արգենտինայի հավաքականը Բարսելոնայի հետ: Բնականաբար, հավաքականում մենք փորձում ենք կրկնել այն խաղաոճը, որ հատուկ է Բարսային: Սակայն մենք բոլորովին վերջերս ենք սկսել այդ գործընթացը, և մեզ ժամանակ է հարկավոր մեր նպատակին հասնելու համար: Ցավոք, հավաքականի ֆուտբոլիստներին չի հաջողվում հաճախ հանդիպել, բայց մենք յուրաքանչյուր մարզում օգտագործում ենք առաջադիմելու համար, - ասել է Մեսսին:
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 651 |
Ավելացրեց: M100
|
|
|
|