Գլխավոր էջ » 2011 » Մարտ » 27 » Սանդրո Ռոսսել. «Բարսան Ֆաբրեգասի համար չի վճարի 50 միլիոն»
16:31
Սանդրո Ռոսսել. «Բարսան Ֆաբրեգասի համար չի վճարի 50 միլիոն»
Բարսելոնայի նախագահ Սանդրո Ռոսսելը նշել է, որ Պեպ Գվարդիոլան կցանկանար իր թիմում տեսնել Արսենալի ավագ Սեսկ Ֆաբրեգասին, սակայն կատալոնյան ակումբը պատրաստ չէ նրա համար վճարել 50 միլիոն եվրո:
«Առաջիկա ամռանը, Բարսան չի պատրաստվում Ֆաբրեգասի համար վճարել 50 միլիոն եվրո,- մեջբերում է Ռոսելի խոսքերը Sport-ը:- Որոշումն արդեն ընդունված է, չնայած Գվարդիոլան ասում է, որ իրեն պետք է այդ ֆուտբոլիստը: Ակումբը պարզապես պատրաստ չէ պահանջված գումարը վճարել: Մենք պատրաստ ենք բանակցությունների, սակայն առանց խելագարության»: