Այսօր «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք «Եվրո-2012»-ի ընտրական փուլի
Հայաստան-Ռուսաստան հանդիպումից մի քանի ժամ առաջ «Առաջին լրատվականի»
նկարահանող խումբը շրջեց քաղաքի կենտրոնով:
Մարզադաշտում բոլոր նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտին էին մոտենում:
Սրճարանների
մեծ մասում, որտեղ հեռուստացույց կա տեղադրված, բոլոր տեղերը վաղուց
պատվիրված են, որոշ բարերում` անգամ երկու ամիս առաջվանից: