Լյարդի քաղցկեղի վիրահատությունից հետո, հիվանդանոցից դուրս է գրվել իսպանական "Բարսելոնայի" ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը:
Ֆուտբոլիստը կշարունակի վերականգնողական կուրսերը: Ակումբի բժիշկների խոսքերով, արդեն չորս շաբաթ հետո Էրիկ Աբիդալը կարող է սկսել զբաղվել ֆիզիկական վարժություններով: Այս մասին տեղեկացրել է "Ասոշիեյթիդ Փրեսը":