Իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Դավիս Վիլյան մեծ պատվի է արժանացել։ Նրա մոմե արձանը տեղադրվել է Մադրիդի հայտնի Museo de Cera թանգարանում, հայտնում է "Marca"-ն։
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն այդ կապակցությամբ ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է, որ այդ թանգարանում իմ արձանն են տեղադրել։ Ինձ ասել են, որ դա արել են բազմաթիվ երկրպագուների խնդրանքով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին։ Այս արձանը հիշեցնում է ինձ ՀԱՀ-ում աշխարհի առաջնության ամենադժվար և երջանիկ պահերը»։