Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունից առաջ, ամենաանհարմար մրցակիցը համարվում էր Բարսելոնան, որին չէին ցանկանում հանդիպել գրեթե բոլոր թիմերը: Ի վերջո, վիճակահանության արդյունքում, կատալոնյան ակումբը բաժին հասավ Հենրիխ Մխիթարյանի թիմին՝ Շախտյորին:
Չեմպիոնների լիգայի այդ վիճակահանությանը, լրագրողների հետ միասին, հետևել են Շախտյորի չորս ֆուտբոլիստներ՝ Ռակիտկին, Պյատովը, Սռնան և Չիգրինսկին: Ձեր ուշադրությանն էնք ներկայացնում մի տեսանյութ, որում կարող եք տեսնել նշյալ ֆուտբոլիստների հիասթափությունը, երբ պարզ դարձավ, որ թիմի մրցակիցը Բարսելոնան է: