«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան «Սպորտի հերոսները» անվանումով գիրք է լույս ընծայել: Նրա հետ գրքի ստեղծման աշխատանքներ կատարել են նաև այլ հեղինակներ:
Պաշտնապես սա «Սպորտի հերոսները» վերնագրով սպորտային լրագրության յոթերորդ ընդհանուր գիրքն է: Կիրակի կայացած շնորհանդեսի ժամանակ Անդրեսը նշել է, որ անցնող շաբաթը ծանր էր թիմի համար: Նա նաև կարծում է, որ «Խետաֆեի» դեմ երեք միավորը շատ կարևոր էին տիտղոսի համար մղվող պայքարում:
Գրքի վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի Սանֆիլիպո ախտանիշով տառապող երեխաների բուժմանը:
Ինքը` Ինիեստան, արդեն 100 օրինակ վերցրել է գրքից և մտադիր է բաժանել ակումբում: Բացի դրանից` նա գիրքը կգովազդի նաև սոցիալական ցանցերում: