Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, իրեն ոչ մի ավելորդություն թույլ չի տվել, երբ իմացել է, որ իր ակումբը հանդիպելու է Ուկրանիայի չեմպիոնի հետ:«Մենք լավ ենք ճանաչում նրանց, իսկ նրանք մեզ, այնպես որ շատ դժվար է լինելու:Դոնեցկի ակումբի ֆուտբոլիստները ֆիզիկապես հիանալի են, բոլորս ել հիշում ենք, թե ինչ դժվարությամբ «Բարսելոնան» կարողացավ հաղթել «Շախտյորին» ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում: «Շախտյորը» առավելություն ունի, քանի որ երկրորդ խաղը կանցկացնի սեփական հարկի տակ: Մեզ սպասում է 2 անչափ հետաքրքիր հանդիպում»,- ասել է Գվարդիոլան:
|