Այսօր կայացած Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունից հետո պարզ դարձավ, որ իսպանական գրանդները՝ Բարսելոնան և Ռեալը, այդ փուլը հաղթահարելուց հետո, մրցաշարի կիսաեզրափակիչում դուրս են գալու իրար դեմ: Եթե այդպես լինի, ապա՝ երկու ակումբները, երեք շաբաթվա ընթացքում, չորս անգամ կհանդիպեն իրար հետ:
Այդպիսով, թիմերի միջև կայանալիք առաջին El Clasiconկայանալու է ապրիլի 17-ին, երբ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, երկու թիմերը կհանդիպեն իսպանական պրեմիերոյի 32-րդ տուրում, որում Արքայական ակումբնը կունենա մեկ գերխնդիր՝ վրեժխնդիր լինել առաջին շրջանում, Բարսելոնայից 5-0 հաշվով կրած խայտառակ պարտության համար:
Երկրորդ անգամ թիմերն իրար դեմ դուրս կգան երեք օր անց՝ ապրիլի 20-ին, Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի եզրափակիչում:
Ինչպես վերը նշեցինք, երրորդ և չորրորդ հանդիպումը կարող է լինել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում՝ ապրիլի 26-ին կամ 27-ին, իսկ պատասխան հանդիպումը մայիսի 3-ին կամ 4-ին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, Բարսելոնային բաժին է հասել Հենրիխ Մխիթարյանի Շախտյորը, իսկ Ռեալին՝ անգլիական Տոտենհեմը: