Բրիտանական Metro թերթի տեղեկատվության համաձայն, Տոտենհեմի ուելսցի պաշտպան Գարեթ Բեյլը համարվում է Բարսելոնայի տրանսֆերային հիմնական նպատակը: Թերթը հայտնում է, որ կատալոնյան գրանդը պատրաստվում է Տոտենհեմին ներկայացնել 46 միլիոն եվրոյի առաջարկ, որպեսզի «կապտա-նռնագույնների» ճամբար բերի երիտասարդ աստղին:
Հավելենք, որ Բեյլի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող ակումբների թվում են նաև Մադրիդի Ռեալն ու Մանչեսթեր Յունայթեդը: