ՈՒԵՖԱ-ի բժշկական դեպարտամենտի աշխատակիցներն այսօր անսպասելի այցելություն են կատարել իսպանական Բարսելոնայի մարզաբազա, տեղեկացնում է իսպանական հեղինակավոր AS հանդեսը:
Այցելության նպատակն է եղել դոպինգ-թեստի ենթարկել կապտանռնագույնների 10 ֆուտբոլիստների: Նման փորձության ենթարկվել են Լիոնել Մեսսին, Դավիդ Վիլյան, Իսահակ Խեֆֆրենը, Խերարդ Պիկեն, Խոսե Մանուել Պինտոն, Անդրես Ինյեստան, Վիկտոր Վալդեսը եւ Խավիեր Մասկերանոն:
Ենթադրվում է, որ ՈՒԵՖԱ-ի այս քայլը տրամաբանական արձագանքն է իսպանական մամուլի այն հրապարակումների, համաձայն որոնց Բարսելոնայի եւ Վալենսիայի ֆուտբոլիստները կասկածվում են արգելված խթանիչներ օգտագործելու մեջ:
Հիշեցնենք, որ Մադրիդի Ռեալը խնդրանքով դիմել էր իսպանական ֆուտբոլային ասոցիացիային, որպեսզի վերջինս զգալիորեն ուժաղացնի ստուգումները:
|