Իսպանական Բարսելոնայի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը քննադատել է ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչներին, քանի որ վերջիններս թույլ չէին տվել Մադրիդի Ռեալին և ֆրանսիական Լիոնին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումից առաջ ակցիա անցկացնել` աջակցելով կապտանռնագույնների պաշտպան Էրիկ Աբիդալին, հաղորդում է AS-ը: Ճիշտ է, թիմերը դա խաղից հետո են արել, բայց Չավին կարծում է, որ ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների պահվածքն անընդունելի է: Սարսափելի է, որ ՈւԵՖԱ-ի աշխատակիցները թույլ չեն տվել Ռեալին և Լիոնին աջակցել Աբիդալին: Դա անմարդկային է, քանի որ մարդկային կյանքը ամենից վեր է: Պետք է ասեմ, որ մեզ համար սա շատ տխուր օր էր: Մենք բոլորս ընկճվել ենք այդ լուրն իմանալուց հետո: Էրիկը եկավ թիմի մարզմանը և խոսեց մեզ հետ: Պետք է ասեմ, որ նա մեզ ավելի շատ էր մխիթարում, քան մենք նրան: Նա խնդրեց մեզ շարունակել նույն ոգով և հաղթել: Հուսով եմ, որ հաջորդ հանդիպմանը մենք կկատարենք նրա ցանկությունը և կնվիրենք այդ հաղթանակը Աբիդալին: Նա ուժեղ մարդ է և իրեն արժանիորեն է պահում: Նման օրերի հասկանում ես, որ սպորտը ևս ապահովագրված չէ հիվանդություններից: Էրիկի փոխարեն կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը: Շատ բարդ իրավիճակ է, - ասել է Չավին:
|