Ինչպես հայտնի է, ապրիլի 20-ին, Վալենսիայի «Մեստալիա» մարզադաշտում, տեղի է ունենալու Իսպանիայի գավաթի եզրափակիչը: Հանդիպելու են իսպանական ֆուտբոլի երկու հսկաները՝ Մադրիդի Ռեալն ու Բարսելոնան: Այդ իրադարձությունը չափազանց մեծ հետաքրքրություն է առաջացնում ողջ ֆուտբոլային աշխարհում, ինչն էլ ավելի է արտահայտվում երկու թիմերի երկրպագուների բանակներում:
«Մեստալիա» մարզադաշտը սահմանված է 50 000 մարդու համար, որի պատճառով, կազմակերպիչները որոշել են Բարսելոնայի և Ռեալի երկրպագուներին հատկացնել 19 714-ական տոմսեր:
Պարզվում է, որ երկրպագուների այնքան մեծ բանակ է ցանկանում ներկա լինել այդ հանդիպմանը, որ Բարսելոնայի ղեկավարությունն ստիպված կատարելու է վիճակահանություն: Այդպիսով, 19 714 տոմսի համար, կատալոնյան ակումբի երկրպագուների կողմից ներկայացվել է շուրջ 73 000 հազար հայտ, ինչի համար, «Barca TV»-ով այս օրերին կայանալու է վիճակահանություն, որի արդյունքում է կբաշխվեն առկա բոլոր տոմսերը: