
Երեքշաբթի առավոտյան, Բարսելոնայի ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալն իրեն 
վատ է զգացել, ինչից հետո անցել է բուժզննում, որից պարզ է դարձել, որ ունի
 առողջական լուրջ խնդիրներ:
Բարսելոնայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Աբիդալն ունի լյարդի 
հետ կապված լուրջ խնդիր, որի համար պետք է ենթարկվի վիրահատության:
Արդեն փաստ է, որ Աբիդալի համար այս մրցաշրջանն ավարտված է, ինչը մեծ կորուստ է կատալոնյան ակումբի պաշտպանական գծի համար:
Պաշտոնական գործընկեր`Gol-Bet.com