Բարսելոնայի և Բրազիլիայի հավաքականի աջ պաշտպան Դանիել Ալվեսը երեկ Սևիլյայի հետ կայացած խաղում վնասվածք է ստացել:Նա վնասել է ծունկը և, այսօր պետք է բուժզննում անցնի, հաղորդում է Կատալոնցիների պաշտոնական կայքը :Ըստ ստացված տեղեկությունների վնասվածքը լուրջ չէ, և սպասվում է, որ ֆուտբոլիստը կհասցնի վերականգնվել մինչև Լա Լիգայի 29-րդ տուրը: