Իսպանական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունն արդեն ծրագրեր ունի, թե ապագայում ով կարող է փոխարինել Պեպ Գվարդիոլային: Այս մասին գրում է «championat.ru»-ն' հղում անելով «Marca»-ին
Սուբիսարետայի խոսքերով, Գվարդիոլային կարող է փոխարինել կատալոնացիների և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիս Էնրիկեն, ով այժմ կապտանռնագույնների երկրորդ կազմի հետ է աշխատում:
«Մենք արդեն B պլանն ունենք այն դեպքի համար, եթե Գվարդիոլան որոշի լքել թիմը»,-հայտարարել է Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահը: