Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Լոնդոնի Արսենալի հանդեպ տոնած հաղթանակից հետո նշել է, որ այս արդյունքն օրինաչափ էր:
Արսենալը լավ թիմ է, - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում "Sky Sports"-ը, - բայց այսօր ամեն ինչ չէ, որ լավ էր ստացվում թիմի խաղում: Իսկ մենք բազում պահեր ստեղծեցինք և արդարացի հաղթանակ տոնեցինք: Մեր խաղը մոտ էր իդեալականին: Ինչպիսին կլիներ խաղի արդյունքը, եթե վան Պերսին հեռացվեր: Չգիտեմ: Ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ: Իհարկե, հակառակորդի համար հեշտ չէր, և ես շատ լավ հասկանում եմ Արսենալի դժգոհությունը: Համոզված եմ, որ երկու հանդիպումների արդյունքում մենք ավելի ուժեղ էինք:
Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչ դուրս է եկել "Բարսելոնան”: