Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինյեստան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումը համեմատել է գավաթային եզրափակիչ հանդիպման հետ և հայտարարել, որ հակառակորդ թիմը կարող է ճնշում գործադրել կատալոնական ակումբի վրա:
Սա մրցաշրջանի առաջին եզրափակիչն է, և մենք չենք կարող տապալել այն ու հիասթափեցնել մեր երկրպագուներին, - հայտարարել է 2010թ. աշխարհի չեմպիոնը: