«Բարսելոնայի» կիսապաշտպան Խավին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Արսենալի» դեմ պատասխան հանդիպումից առաջ նկատել է, որ մրցակիցը հազիվ թե պաշտպանական տակտիկա ընտրի այդ խաղում: Կատալանոկան ակումբի կազմում ռեկորդային հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը նաև նշել է. գլխավորն իր թիմի համար առաջիկա խաղում գնդակ պահելն է:
«Կտեսնենք, թե արդյոք «Արսելանը» «Նոու Կամպում» ցույց կտա այն նույն խաղը, ինչ նախորդ տարի: Լոնդոնցիներն ունեն ֆուտբոլիստներ, որոնք ի վիճակի են միայն վճռել խաղի ելքը և խաղադաշտում հավանաբար քիչ ազատ գոտիներ չեն լինի: Բայց եթե մենք լավ պահենք գնդակը և հավատարիմ մնանք մեր խաղին, ապա հաղթանակի լավ հնարավորություն կստանանք: Իրականում առաջին խաղում հաջողությունը կարող է խնդիր դառնալ «Արսենալի» համար: Հիմա «Արսենալի» առջև խնդիր է դրված, թե ինչ անել պատասխան խաղում. շարունակել ցուցադրել իրենց խաղը կամ փորձել պահպանել առավելությունը հաշվի մեջ: Չնայած սա այն թիմը չէ, որը կարողանում է լավ պաշտպանվել»,- ասել է Խավին: