Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է այն մասին, թե վնասվածք ունեցող ֆուտբոլիստներից ովքեր կկարողանան մասնակցել ՉԼ-ի 1/8 եզրափակչի՝ Բարսելոնայի հետ պատասխան հանդիպմանը:
«Ֆաբրեգասի մասնակցության հավանականությունը 90% է: Նա այսօր կանցնի վերջին բուժզննումը: Նա մեր թիմի լիդերն է և շատ կարևոր է նրա՝ շարք վերադառնալը: Սոնգը հաստատ հանդես չի գա, իսկ Ուիլշիրը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա խաղադաշտ»,- մեջբերում է Վենգերի խոսքերն Արսենալի պաշտոնական կայքը: Պաշտոնական գործընկեր` Gol-Bet.com
|