Այսօր առավոտյան Խոսեպ Գվարդիոլան տեղափոխվել է հիվանդանոց մեջքի սուր ցավերի պատճառով, որոնք նա զգում է արդեն երկու շաբաթ: Վալենսիայի դեմ խաղին Գվարդիոլայի մասնակցությունը հարցականի տակ էր, սակայն Բարսայի գլխավոր մարզիչը որոշեց ինքնուրույն ղեկավարել թիմն այդ հանդիպմանը: Նա մեջքի ցավերի պատճառով չէր կարողացել ավարտին հասցնել երեքշաբթի օրվա մարզումը: Վալենսիայի հետ խաղից հետո ցավերը չեն պակասել, և նա շտապ տեղափոխվել է Բարսելոնայի հիվանդանոցներից մեկը: Դեռևս տեղեկություններ չկան, թե երբ մարզչին դուրս կգրեն հիվանդանոցից: դա կախված կլինի նրա իսկ ինքնազգացողությունից: «Պեպը պնդեց, որ պետք է ներկա լինի խաղին անկախ ունեցած սուր ցավերից: Խաղի ժամանակ նա իրեն շատ վատ էր զգում»,-ասել է Պեպ Գվարդիոլայի օգնական Տիտո Վիլանովան: