Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ
Գվարդիոլան այսօր երկարաձգել է իր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ,
տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Ըստ նոր պայմանագրի,
կապտանռնագույնների գլխավոր մարզիչն իր պաշտոնում կմնա առնվազն մինչև
2012-ը:
Նշենք, որ Գվարդիոլան
կատալոնացիների պայմանագիրը երկարաձգում է արդեն երկրորդ անգամ: Նա թիմը
գլխավորել էր 2008-ի հունիսի 17-ին՝ ստորագրելով երկու տարվա պայմանագիր:
Դրանից հետո մարզիչը նախընտրում է մեկ տարով պայմանագրեր ստորագրել, չնայած
որ նրան առաջարկվում էր երկարաժամկետ համագործակցություն: