"Բարսելոնայի” կիսապաշտպան Չավին խոսել
է իր վնասվածքի մասին և հույս հայտնել, որ մինչ Պրիմերայի 26-րդ տուրի
"Վալենսիայի” հետ հանդիպումը նրան կհաջողվի շարք վերադառնալ:
"Վնասվածքս շատ նման է նախորդ տարի
ստացած վնասվածքիս: Կիրակի օրը կատարված բուժհետազոտության արդյունքում
պարզ դարձավ, որ "մկանի կտրվածք” եմ ստացել: Տեսնենք` ինչպես կընթանա
բուժումս, բայց կարծում եմ, որ մինչ "Վալենսիայի” հետ կայանալիք խաղն ամեն
ինչ կարգին կլինի”, - Չավիի խոսքերն է մեջբերում AS-ը:
ArmSport.am
|