13:42 Վիլյա. Ուզում եմ, որպեսզի անունս ասոցացվի գոլի հետ |
Իսպանական "Բարսելոնայի” հարձակվող Դավիդ
Վիլյան կարծում է, որ իր աշխատանքի գլխավոր բաղկացուցիչը հակառակորդի
դարպասը գրավելն է, փոխանցում է "Sport.es"-ը: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի նպատակն է անընդհատ տխրեցնել հակառակորդին: "Գնդակն
իմ կյանքի ոճն է, իսկ գոլը` իմ աշխատանքը: Կցանկանայի միշտ գոլեր խփել,
որպեսզի իմ անունն ասոցացվեր "գոլ” հասկացության հետ”, - հայտարարել է
Վիլյան: Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստի կարիերայի ամենաերջանիկ
պահին, Վիլյան նշել է, որ դա 2010թ. աշխարհի առաջնության եզրափակչի ավարտն
ազդարարող սուլոցին հաջորդած առաջին րոպեներն են եղել: Հիշեցնենք, որ
Իսպանիայի հավաքականն այդ հանդիպմանը հաղթել էր հոլանդացիներին 1:0 հաշվով: ArmSport.am
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 639 |
Ավելացրեց: Jannnnnnn
|
|