«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն
Վենգերն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի
«Բարսելոնայի» հետ խաղի մասին' 2:1:
«Ես շատ գոհ եմ, քանի որ դա
յուրահատուկ ֆուտբոլային հանդիպում էր: Խաղը խոստումնալից էր և լիովին
արդարացրեց բոլոր սպասլիքները: Դա երկու յուրահատուկ թիմերի հանդիպում
էր, որոնք միշտ փորձում են խաղալ: Մենք ուժեղ էինք ոչ միայն ֆիզիկապես, այն
նաև հոգեբանորեն, կայունություն ցուցաբերեցինք: «Արսենալը» սկզբում վան
Պերսիի անունն օգտագործեց,իսկ երկրորդ գոլը խփվեց հարձակման վերածված լավ
փոխանցումից: Դա յուրահատուկ երեկո էր: Անգամ երբ մենք պարտվում էինք,
երկրպագուները հավատում էին դրական արդյունքին»:
«Այսօրվա հաղթանակը մեզ թույլ է տալիս
Բարսելոնա մեկնել' հավատալով մեզ: Մենք գիտենք,որ դա շատ բարդ խաղ կլինի,
բայց մենք լավ կնախապատրաստվենք: Շատ կենտրոնացված կլինենք, կգնանք
հաղթելու: Իմ թիմի խաղացողները միասնականութան անհավանական ուժ ցույց
տվեցին»:
«Ես Սոնգին փոխարինեցի, քանի որ նա
դեղին քարտ ուներ, ինչպես նաև ես գիտակցված ցանկացա գնալ դրան, մենք խաղն
ավարտեցինք Ուիլշերի, Ֆաբրեգասի, Նասրիի և վան Պերսիի հետ, չէ որ մեզ
հարկավոր էր երկու գնդակ խփել: Մենք ռիսկի գնացինք, չէ որ կարող էինք
պարտվել 2:0 կամ 3:0, բաց դա տեղի չունեցավ»:
«Ուիլշերն այսօր անհավանական խաղաց: Նա անհանգստության չէր տրվում դժվար պահերին, նա պահում էր գնդակը և ազատվում էր պրեսինգից»:
«Արսենալը» ֆավորիտ չէ: Մենք հավատում
ենք, որ մենք հնարավորություն ունենք: «Բարսելոնան» դեռ ֆավորիտ է մեր
զույգում, բայց մենք գիտեինք այսօր, որ կարող ենք հաղթել նրանց, նախորդ
տարի դա մեզ չհաջողվեց: Այս պահից սկսած կարևոր է, որ մենք մոռանանք այս
խաղը, կիրակի մեզ գավաթային խաղ է սպասվում, հարկավոր է այդ մասին
մտածել»:
«Մենք պատրաստ էինք, որ «Բարսելոնան»
պետք է տիրի գնդակին: Սովորաբար մենք գնդակը պահում ենք ավելին, քան
մրցակիցը, բայց այսօր գիտեինք, որ նրանց' գնդակին տիրապետելը 60 տոկոսից
ավելին կլինի»:
«Ես հպարտանում եմ «Արսենալ»
ֆուտբոլային ակումբով, չէ որ բոլորը մեզ համոզում էին խաղալ ոչ այնպես,
ինչպես մեզ է բնորոշ: Բայց հիմա դա միայն կամրապնդի մեր փիլիսոփայության
նկատմամբ հավատը: Մեր խաղացողների միջին տարիքը 23-ն է, դա շատ երիտասարդ
տարիք է: Մեր նպատակն է խաղացողներին միասին պահել»:
«Նասրին ավելի ու ավելի է
ուժեղանում: Նա նման չէ խաղացողի, ով խաղադաշտ դուրս չի եկել այդքան երկար
ժամանակ: Նա անվստահ սկսեց, սակայն շարունակեց ավելի վստահ»:
«Այսօր մենք մեր աշխարհի լավագույն
թիմի հետ էինք խաղում և հաղթեցինք նրան: Բայց դրա չի ստվերում նրանց
վարպետությունը: Նրանք բացառիկ թիմ են»,-ասել է Արսեն Վենգերը:
ArmSport.am
|