| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:18 Չավի. Ցավալի պարտություն էր |
 "Բարսելոնայի” կիսապաշտպան Չավին
Չեմպիոնների լիգայի "Արսենալի” հետ կայաված 1/8 եզրափակիչ հանդիպումից հետո
(1:2) դժգոհել է գոլային պահերի վատ իրացումից: "Շատ ցավալի պարտություն էր: Մենք ավելի վատ խաղացինք, քան նախորդ տարի: Մենք չկարողացանք իրացնել վերջին դիպուկ հարվածը: "Արսենալը”
հմտորեն օգտագործեց իր ուժեղ կողմերը: Բայց, այնուամենայնիվ,
առավելությունը մեր կողմն էր, սակայն մեզ չհաջողվեց գոլ խփել, թեև
բավականին շատ պահեր ունեցանք: Հանդիպման արդյունքը ինչ-որ առումով անարդար
է: Մենք հիասթաված ենք և գիտակցում ենք, որ պատասխան հանդիպմանը
մեզ համար հեշտ չի լինելու: Հավատում ենք, որ "Կամպ Նոուում” անհրաժեշտ
արդյունքի կհասնենք”, - Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն: ArmSport.am
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 707 |
Ավելացրեց: Jannnnnnn
|
|
|
|