| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:53 Գվարդիոլա. Ես անչափ հավատում եմ Բարսելոնային |
 "Բարսելոնայի” գլխավոր մարզիչ Խոսեպ
Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի "Արսենալի” հետ
կայացած 1/8 եզրափակիչ հանդիպման վերաբերյալ (1:2): "Ֆանտաստիկ
խաղ էր, երկու թիմերն էլ բազում գոլային պահեր ունեցան: "Արսենալը” շատ լավ
թիմ է: Ցավալի է, որ զիջեցինք, բայց նման բաներ ֆուտբոլում պատահում են:
Մենք լսել ենք "Արսենալի” ուժի մասին և այն մասին, թե որքան լավ են նրանք
կազմակերպում հակագրոհները: Այժմ մենք պետք է որոշենք, թե ինչպես
պետք է փոխենք այս դիմակայության ճակատագիրը մեր երկրպագուների
աջակցությամբ: Ես անչափ հավատում եմ իմ ֆուտբոլիստներին: Մեզ համար շատ
կարևոր էր խփել արտագնա հանդիպմանը, ինչն էլ մենք արեցինք: Պատասխան խաղին
չի մասնակցի որակազրկված Պիկեն, հուսանք, որ մինչ այդ վնասվածքից
կվերականգնվի Կառլես Պույոլը”, - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն:
ArmSport.am
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 707 |
Ավելացրեց: Jannnnnnn
|
|
|
|