 Բարսելոնայի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարծում է, որ Մադրիդի Ռեալի դարպասապահ Իկեր Կասիլյասի հեռացումը երկրի առաջնության 23-րդ տուրում Էսպանյոլի հետ խաղում անարդարացի էր:
  Բարսելոնայի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարծում է, որ Մադրիդի Ռեալի դարպասապահ Իկեր Կասիլյասի հեռացումը երկրի առաջնության 23-րդ տուրում Էսպանյոլի հետ խաղում անարդարացի էր:
Սակայն Վալդեսը նշել է նաև, որ մրցավարի համար շատ դժվար է  նման իրավիճակներում կողմնորոշվել:
Կարծում եմ, որ Կասիլյասի հեռացումն արդարացի չէր: Իմ կարծիքով, Իկերն այդքան էլ ուժեղ  չհարվածեց Կալյեխոնյին, ինչպես դա կարող է կողքից թվալ: Պետք է սակայն խոստովանել, որ մրցավարների  համար նման իրավիճակներում շատ  դժվար է կողմնորոշվելը,-հայտարարել է Վալդեսը:
Ինչ վերաբերում է երկրի չեմպիոնի կոչման համար պայքարին,  Վալդեսը հայտարարել է, որ Բարսայի ճակատագիրը միայն իր ձեռքերում է: