Լուիս Նազարիո դե Լիմա Ռոնալդոն ֆուտբոլին հրաժեշտ տվեց արտասուքն
աչքերին: Իր որոշման մասին նա հայտարարեց մամլո ասուլիսի ժամանակ, որի
ընթացքում նաև բացահայտեց, որ վերջին տարիներին իր գիրանալու պատճառը
հիպոտիրեոզ հիվանդությունն է, որի մասին ոչ ոք չի իմացել:
«Չորս տարի առաջ, երբ հանդես էի գալիս Միլանում, հաստատվեց, որ ունեմ
հիպոտիրեոզ հիվանդությունը, որը հեշտությամբ նպաստում էր քաշիս
ավելացմանը:Որպեսզի պայքարեմ հիվանդության դեմ, կարող էի ընդունել հատուկ
հաբեր, սակայն դրանք արգելված էին ֆուտբոլում:Հավանաբար շատերը, ովքեր
ծաղրում էին իմ գիրությունը կամ վատ մեկնաբանություններ էին անում՝ կզղջան,
երբ իմանան այս մասին: Հոգ չէ, ոխ չեմ պահում: Թույլ տվեք միայն, որպեսզի
անեմ այս բացահայտումն իմ կարիերայի ավարտին»:
Հարկ է ավելացնել, որ աշխարհահռչակ ֆուտբոլիստը, մամլո ասուլիսի
ընթացքում, ժամանակ առ ժամանակ չէր կարողանում զսպել իր արցունքները և
արտասվում էր, որը կարող եք տեսնել ստորև դրված վիդեոյում: