17:37 Չավի. Երբ նայում եմ Արսենալին, տեսնում եմ Բարսելոնային |
Բարսելոնայի կիսապաշտպան Չավին նշել է, որ Արսենալը իր խաղաոճով նման է կատալոնական ակումբին, ինչպես նաև գնահատել է Ֆրանսեսկ Ֆաբրեգասի` հարազատ թիմ վերադառնալու հնարավորությունները: Արսենալը հիանալի թիմ է: Երբ ես նայում եմ Արսենալին, տեսնում եմ Բարսելոնային : Կարծում եմ, նրանց խաղը կառուցվում է Ֆաբրեգասի, Նասրիի և Արշավինի վրա: Նրանց միջև տարբերությունը կայանում է միայն նրանում, որ կատալոնական ակումբում ավելի շատ են այն ֆուտբոլիստները, որոնք յուրաքանչյուր խաղային գործողությունից առաջ մտածում են և ավելի արագ են խաղում: Նախապատրաստումը կարևոր պահ է: Երբ դու գալիս ես Բարսելոնա, առաջին հերթին քեզ սովորեցնում են մտածել: Մտածել, մտածել և ևս մեկ անգամ մտածել: Արագ մտածել: Գլուխը վեր բարձրացնել, նայել շուրջբոլորը, մտածել: Գնահատել իրավիճակը գնդակը ստանալուց առաջ:
Ինչ վերաբերվում է Ֆաբրեգասին, պետք է ասեմ, որ եթե ես հանդես գայի այլ ակումբում, անընդհատ կմտածեի Բարսելոնայի մասին, այդքան ամուր է մեր միջև կապը: Նույնը տեղի է ունենում նաև Սեսկի հետ: Բայց կա մի խնդիր. նա թանկ արժե: Բայց ամեն դեպքում, ֆուտբոլիստը միշտ խաղում է այնտեղ, որտեղ ինքն է ցանկանում: Ֆաբրեգասն, այնուամենայնիվ, հանդես է գալու Բարսելոնայում, - Չավիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Հիշեցնենք, որ Արսենալը և Բարսելոնան կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 701 |
Ավելացրեց: M100
|
|