«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր հիացմունքն է արտահայտել Մարադոնայի հասցեին, ինչպես նաև խոսել Պորտուգալիայի հետ կայանալիք ընկերական խաղի մասին:
«Պատմության մեջ մեծագույն ֆուտբոլիստը Մարադոնան է եղել: Ես շատ անգամ եմ դա ասել և մնում եմ իմ կարծիքին, մենք շնորհակալ ենք նրան այն ամենի համար, ինչ նա արեց Արգենտինայի համար»:
«Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ժպտում եմ, երբ խաղում եմ, հիանում եմ նրանով, որ խաղադաշտում ինձ պահում եմ երեխայի պես: Սիրում եմ ֆուտբոլը և այն ինձ համար խաղ է: Ես սրանից հետո էլ կսիրեմ ֆուտբոլը, քանի որ սա լավագույն միջոցն է ուրախություն և խաղաղություն բերելու»:
«Պորտուգալիայի հետ խաղի հարցում ոչինչ չեմ ասի Ռոնալդուի մասին: Դա գեղեցիկ խաղ կլինի' հուրախություն երկրպագուների: Մեր գլխավոր խնդիրը Ամերիկայի գավաթն է: Հնարավոր է, որ Պորտուգալիայի հետ հանդիպումը այդքան է հետաքրիր չլինի, սակայն կցանկանայի հաղթել»,-ասել է ֆուտբոլիստը: