Ինչպես հայտարարում է Բարսելոնայի պաշտոնական կայքը.Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երկարաձգել է Բարսելոնայի հետ պայմանագիրը մինչև 2012թ. հունիսի 30-ը: Վերջերս ՖԱ Բարսելոնայի նախագահ Սանդրո Ռոսսելը Պեպ Գվարդիոլային առաջարկել էր երկարատև պայմանագիր,բայց Պեպը հավատարիմ մնալով իր սկզբունքներին միայն մեկ տարվա պայմանագիր է կնքել:Ինչպես նաև իսպանական ԶԼՄ-ները գրում էին,որ Պեպը կերկարաձգի պայմանագիրը ամռանը:
Պեպ Գվարդիոլայի առաջին տարին Բարսելոնայում անմոռանալի էր.Բարսելոնան հաղթում էր այն ամենը,ինչ որ հնարավոր էր հաղթել:Պեպի երկրորդ տարին Բարսելոնայում ևս ստացված կարելի է համարել.Բարսելոնան հաղթեց Իսպանիայի առաջնությունում և Իսպանիայի Սուպեր Գավաթում,իսկ Չեմպիոնների Լիգայում դուրս մնաց Ինտերի հետ կիսաեզրափակիչում,որտեղ Բոյանի մաքուր գոլը չհաշվեցին և Բարսան դուրս մնաց մրցաշարից:Իսկ այս տարի Պեպի գլխավորությամբ Բարսելոնան ընթանում է Իսպանիայի առանության առաջին հորիզոնականում` խաղալու է Իսպանիայի Գավաթի եզրափակիչում և բոլոր շանսերը ունի հաղթելու Չեմպիոնների Լիգայում:
|